«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մահամե՞րձ է արդյոք Մուբարաքը

 Մահամե՞րձ է արդյոք Մուբարաքը
20.06.2012 | 13:08

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Որոշ լրատվամիջոցներ հաստատում են, որ նա տարել է կլինիկական մահ, սակայն Nile TV-ն հաղորդում է, որ բժիշկների ջանքերը նրան փրկելու ուղղությամբ շարունակվում են:
Երկրի անվտանգության ծառայության աղբյուրների համաձայն` Մուբարաքը գտնվում է կոմայի մեջ, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ: Հաղորդվում է նաև, որ 84-ամյա նախկին նախագահը կաթված է ստացել և բանտից տեղափոխվել է ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Մինչդեռ Եգիպտոսի Գերագույն ռազմական խորհրդի անդամ, գեներալ Սայիդ Աբասը, որը ղեկավարում էր երկիրն անցումային շրջանում, հայտարարել է, որ ցանկացած խոսակցություն այն մասին, որ Մուբարաքը կլինիկական մահ է տարել, անհեթեթ է:
Նշենք, որ հունիսի 2-ին Կահիրեի դատարանը երկիրը 30 տարի կառավարած Մուբարաքին մեղավոր էր ճանաչել ցուցարարների սպանության, իշխանության չարաշահման, պետական միջոցները վատնելու համար և նրան դատապարտել ցմահ բանտարկության, ինչից հետո նախկին նախագահի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ